Ադրբեջանի հետ սահմանազատման և սահմանագծման հարցում մենք պետք է հասկանանք, թե ինչ քարտեզների մասին է խոսքը, որովհետև մեր դիտարկումները ցույց են տալիս, որ քարտեզները վերատպություններ են։ Այս մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով այն հարցին, թե որ թվականի քարտեզներն են հիմք ընդունվելու սահմանազատման և սահմանագծման համար։

«Ընդհանուր առմամբ, մենք եկել ենք այն եզրակացության, որ բոլոր քարտեզների իրավական հիմքերը, այն հիմքերն են, որոնք 20-30-ական թվականներին համաձայնեցվել են Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Ի վերջո, մենք պետք է գնանք դրանց։ Կա գործնական խնդիր` տեքստում նշված պայմանավորվածությունները արտացոլել քարտեզների վրա։ Սա է աշխատանքը, որ պետք է արվի»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն