Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 2022 թվականին նախատեսում է իրականացնել 21 ծրագիր, որում ընդգրկված են 176 միջոցառումներ:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին ասաց ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2022-ի պետբյուջեի նախագծի քննարկմանը:

«Ընդհանուր ծախսը նախատեսված է 2022 թվականի պետական բյուջեի 226 միլիարդ 343 միլիոն դրամ, որը 2021 թվականի համեմատ 48 միլիարդ 694 միլիոն դրամով կամ 27.4 տոկոսով ավելի է»,- ասաց Խաչատրյանը:

Lragir.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն