ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը կմեկնի Փարիզ
ԱԳՆ-ի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ նոյեմբերի 10-12-ը ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Փարիզ` մասնակցելու ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր համաժողովի 41-րդ նստաշրջանին, որի շրջանակներում տեղի է ունենալու նաև ՅՈւՆԵՍԿՕ-ի 75-ամյակին նվիրված միջոցառում:
Այցի շրջանակներում նախարարը կունենա երկկողմ հանդիպումներ:
Նախարար Միրզոյանը մասնակցելու է նաև Փարիզի Խաղաղության 4-րդ համաժողովի բացմանը: