Կառավարության մոտից 16 քաղաքացի է բերման ենթարկվել. Ոստիկանություն
Կառավարության մոտից ոստիկանություն բերման է ենթարվել 16 քաղաքացի:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում հայտնեցին ՀՀ ոստիկանության լրատվության վարչությունից:
«Քաղաքացիները բերման են ենթարկվել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքի 182-րդ հոդվածի հիմքով՝ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը»,-հայտնեցին ոստիկանությունից:
Հիշեցնենք, որ երեկ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարեց, որ Գորիս-Կապան ճանապարհին Ադրբեջանը մաքսակետեր է տեղակայելու, իսկ այսօր հայտնեց, որ կարող են վճարել ՀՀ քաղաքացիները և անցնել ճանապարհի այդ հատվածը, կարող են օգտվել նաև այլընտրանքային ճանապարհից:
Ընդդիմությունը ընդդեմ այդ հայտարարությունների ակցիա էր իրականացնում Կառավարության շենքի դիմաց, որի ընթացքում էլ քաղաքացիները բերման են ենթարկվել:
Tert.am