«Այդ «շուստրիության» պատասխանը տվեցինք բոլորս»․ Սայաթ Շիրինյան
«Նիկոլը ճիշտ էր, երբ ասում էր, որ ժողովուրդն է մեղավոր կառավարության սխալների համար։
Այլ կերպ ասած, դուք ունեիք հնարավորություն՝ ընտրություններով շտկելու ձեր սխալը, բայց դարձյալ հնարավորություն տվեցիք վերարտադրվել՝ ապաշնորհ, ապիկար, կենսագրություն չունեցող, այլոց հետ կասկածելի համագործակցության մեջ գտնվող, թրքահպատակ, թրքահաճո քաղաքականություն իրականացնողներին։
Խոնհարվում էր ձեր ոտքերի առաջ, հպարտանում էր ձեզանով, սիրում էր ձեզ, բայց այդ ամենը ձեր գրկում հայտնվելու և ձեր աչքերը հանելու համար էր ասվում։
Ունենք դավաճանված հայրենիք, ստորացված, արհամարհված ժողովուրդ, գերեվարվածներին բախտի քմահաճույքին թողած, ավելին՝ նրանց մեղադրանքի սյունին գամող, պողպատյա մանդատով, բանտիկով չագուչը ձեր գլխին կոտրող նիկոլ։
Գեղցին այս անգամ էլ փորձեց իրեն բնորոշ ձևով «քցել»՝ նախապես խոստանալով ստորագրել ինչ-ինչ փաստաթղթեր, հետագայում հրաժարվեց ստորագրելուց, իսկ այդ «շուստրիության» պատասխանը տվեցինք բոլորս՝ արյան ու կյանքերի գնով, տարածքային կորուստներով։
Իսկ հիմա սրիկային բնորոշ «ազնվությամբ» հայտարարում է, որ, այնուամենայնիվ, այդ փաստաթղթերը ստորագրելու է։
Հարց է առաջանում՝ ա՛յ ստահակ, եթե պետք է ստորագրեիր, ապա ինչո՞ւ պատերազմը բերեցիր Հայաստանի սահմաններից ներս։
Էլի դավաճանվեցինք բոլորս՝ որդեկորույս, գերեվարվածների ու անհայտ կորածների ծնողները, բանակը, ժողովուրդը։
Այո՛, նիկոլը իրեն բնորոշ ոճով մեղադրում է բոլորին՝ գերիներին, զինվորականներին, ժողովրդին, անգամ մահացածներին։
Նիկոլը բոլորից առավել՝ իր իշխանությունն ու աթոռն է գերադասում։
Զոհասեղանին մեր պետությունն է, պետականությունը»։
Սայաթ Շիրինյանի ֆեյսբուքյան էջից
Zham.am