Շվեդիա - Հայաստան. Բուքմեյքերների կարծիքը
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը հունիսի 5-ին ընկերական հանդիպում կանցկացնի Եվրո-2020-ին պատրաստվող Շվեդիայի հավաքականի հետ։
Բուքմեյքերական գրասենյակները բացահայտ ֆավորիտ են համարում Շվեդիայի հավաքականին, որի հաղթանակը միջինը գնահատում են 1.32 գործակցով։ Հայկական թիմի հաղթանակը ստացել է 9.00 գործակից, իսկ ոչ ոքին՝ 5.50։
Շվեդիա – Հայաստան հանդիպումը տեղի կունենա Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմի «Ֆրենդս Արենա» ստադիոնում և կսկսվի Երևանի ժամանակով 22։45-ին։
Հիշեցնենք, որ հունիսի 1-ին Խոակին Կապառոսի գլխավորած թիմը խորվաթական Վելիկա Գորիցա քաղաքում ընկերական հանդիպում էր անցկացրել նաև աշխարհի գործող փոխչեմպիոն Խորվաթիայի հավաքականի հետ: Խաղն ավարտվել էր 1:1 հաշվով: Հայաստանի հավաքականի պատասխան գոլը 72-րդ րոպեին գեղեցիկ հարվածով խփել էր «Արարատ-Արմենիայի» կիսապաշտպան Վբեյմար Անգուլոն:
Իսպանացի Խոակին Կապառոսի գլխավորությամբ Հայաստանի հավաքականի անպարտելի շարքը հասավ 9 խաղի: