Վերջ տվեք հակառուսական շանտաժ պարունակող հայտարարություններին . Էդուարդ Շարմազանով
Աժ-ում շոուներ բեմադրելու եւ արեւմտամետ «խաղեր տալու» փոխարեն աշխատեք ՌԴ-ի եւ մասնավորապես 102-րդ ռուսական ռազմաբազայի հետ՝ գործի դնելու 2010-ին ստորագրված Սարգսյան-Մեդվեդեւ արձանագրության համապատասխան կետը,ըստ որի ռուսական ռազմաբազան իրավունք ունի պաշտպանել նաեւ հայ-ադրբեջանական սահմանն ամբողջ երկայնքով։
Վերջ տվեք հակառուսական շանտաժ պարունակող հայտարարություններին։
Դրանք այսօր ձեռնտու են միայն թուրքերին ու ադրբեջանցիներին։