«Տեսնում ենք Ուկրաինայի զինման գործընթաց ՆԱՏՕ-ի անդամ պետությունների կողմից». Պեսկովը ընդլայնման հարցով դաշինքի սցենարի կրկնության մասին
ՆԱՏՕ-ի գործողություններն Ուկրաինայում մատնանշում են դեպի արևելք դաշինքի ընդայնման սցենարի կրկնությունը՝ նման ծրագրերի բացակայության մասին հայտարարության բացակայության հետ մեկտեղ: ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
«ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երեք հիշեցրել է մեր ոչ վաղ անցյալը, երբ ՌԴ-ին խաբեցին, ես պարզապես մարդկային լեզվով եմ խոսում. ՌԴ-ին խոստացան, որ ՆԱՏՕ-ն առաջ չի գնա դեպի արևելք, այնուհետև խաբեցին, ՆԱՏՕՆ ավելի հեռուն գնաց՝ դեպի Արևելք»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը:
Նրա խոսքով՝ ներկայում նմանօրինակ սցենար է նկատվում: Մենք տեսնում ենք դաշինքի ռազմական ենթակառուցվածքի շեղումը դեպի Արևելք, տեսնում ենք Ուկրաինայի զինման գործընթաց ՆԱՏՕ-ի անդամ պետությունների կողմից, ՆԱՏՕ-ի սադրիչ գործողություններ»,- ընդգծել է Պեսկովը:
Tert.am