ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը վստահություն է հայտնել, որ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև հանդիպումը տեղի կունենա, դրա համար անհրաժեշտ է կողմերի համաձայնությունը։

«Դուք ասացիք, որ առաջիկա եռակողմ հանդիպման վերաբերյալ Կրեմլի մեկնաբանությունն այն էր, որ հանդիպման վերաբերյալ պետք է լինի կոնսենսուս։ Ես կարող եմ հաստատել, որ կոնսենսուսի առկայության համար բոլոր նրանք, ովքեր պատրաստվում են հանդիպել, պետք է համաձայն լինեն։ Վստահ եմ, որ. նման հանդիպում տեղի կունենա»,- ասել է նա ուրբաթ օրը կայացած մամուլի ասուլիսում։

Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ ինչ-որ փուլում անհրաժեշտ կլինի Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի եռակողմ հանդիպումը, սակայն դրա համար պետք է բոլոր կողմերի համաձայնությունը։

Hraparak.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն