Թուրքիայում 5,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ermenihaber.am-ի հաղորդմամբ՝ նոյեմբերի 19-ին Թուրքիայի արևելյան Էրզրում(Կարին) նահանգի Քյոփրուքյոյ շրջանում 5․1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։
Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչության (AFAD) տեղեկացմամբ` երկրաշարժը գրանցվել է տեղական ժամանակով 15:40-ի սահմաններում։
Ստորգետնյա ցնցումները գրանցվել են ընդերքի 6.9 կմ խորության վրա։ Երկրաշարժը զգացվել է նաև Քյոփրուքյոյին հարակից շրջաններում։
Ըստ նախնական տեղեկութունների՝ նյութական և մարդկային կորուստներ չկան։