Ավստրիան կդառնա Արևմտյան Եվրոպայի առաջին երկիրը, որը Covid-19-ի պատճառով կրկին ամբողջական «լոքդաուն» կսահմանի, հայտնում է «Արմենպրես»-ը:

Ավստրիայի բնակչության մոտավորապես երկու երրորդը լիովին պատվաստված է COVID-19-ի դեմ, որը ամենացածր ցուցանիշներից մեկն է Արևմտյան Եվրոպայում:

Երկրում բարձր է վարակակիրների թիվը. 7 օրում 100 հազար մարդու հաշվով՝ 991 դեպք:

«Մեզ չի հաջողվել համոզել բավականաչափ մարդկանց պատվաստվելու համար», - ասել է կանցլեր Ալեքսանդր Շալենբերգը:

«Լոքդաունը» կսկսվի երկուշաբթի՝ նոյեմբերի 22-ին: Իսկ պատվաստման պահանջն ուժի մեջ կմտնի փետրվարի 1-ին:

Tert.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն