Կանադայի առողջապահության նախարարությունը հաստատել է Pfizer-BioNTech կոնսորցիումի հակակորոնավիրուսային պատվաստանյութի կիրառումը 5-11 տարեկան երեխաների համար, հայտնում է canada.ca կայքը՝ մանրամասնելով, որ խոսքը Comirnaty պատվաստանյութի մասին է:

Պատվաստանյութն ի սկզբանե՝ 2020 թվականի դեկտեմբերի 9-ին, թույլատրվել էր օգտագործել 16 տարեկան և ավելի բարձր տարիքի մարդկանց համար, իսկ հետագայում՝ 2021 թվականի մայիսի 5-ին՝ 12-15 տարեկան երեխաների համար: Այժմ տարիքային շեմնը կրկին իջեցվել է:

Ապացույցների մանրակրկիտ և անկախ գիտական ուսումնասիրությունից հետո նախարարությունը որոշել է, որ 5-11 տարեկան երեխաների համար այս պատվաստանյութի առավելությունները գերազանցում են ռիսկերը: Առողջապահության նախարարությունը թույլատրել է 10 միկրոգրամով երկու դեղաչափ կիրառել երեք շաբաթ տարբերությամբ:

Կլինիկական փորձարկումը ցույց է տվել, որ 5-11 տարեկան երեխաների իմունային պատասխանը համեմատելի է 16-25 տարեկան մարդկանց իմունային պատասխանի հետ: Պատվաստանյութը 90,7%-ով արդյունավետ է եղել 5-11 տարեկան երեխաների մոտ COVID-19-ի կանխարգելման գործում, և որևէ լուրջ կողմնակի ազդեցություն չի հայտնաբերվել։

Tert.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն