Կապիտուլյանտներից լավը չեն նրանք,ովքեր փորձում են հավասարության նշան դնել թշնամուն հաղթած նախկին ու թուրքի առաջ «վիզը ծուռ» կապիտուլյացիա ստորագրած ներկա վարչակարգերի միջեւ։ Այս մասին ֆեսբուքի իր էջում գրել է ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը և հավելել․

«Նման կարծիք տարածողները «ջուր են լցնում կապիտուլյացիայի սիմվոլի ջրաղացին»։

Ինչպե՞ս կարելի է համեմատել մի կողմից՝ թուրքին հաղթած,Շուշին ազատագրած,մեզ Եռատոն պարգեւած,Ապրիլյան պատերազմում հաղթած, իսկ մյուս կողմից՝թուրքի առաջ «ծնկի եկած»,կապիտուլյացիա բերած,Շուշին ու Արցախի 75 տոկոսը տված ,թուրքին Հայաստան մտնելու «green card» տված,Եռատոնը «էրատո»դարձրած վարչակարգերը։

Հաղթանակների արժեքը լղոզելն ու կապիտուլյացիայի եւ շարունակաբար կորուստների մեղավորությունը բոլորի միջեւ փայատիրական սկզբունքով բաշխելը դատապարտելի է ու զզվելի»,- գրել է նա։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն