Ուկրաինայի ազգային գվարդիան զորավարժություններ է անցկացնում Չեռնիգովի շրջանի Նովիե Յարիլովիչի անցակետում, հայտնում է korrespondent.net-ը:

Նշվում է, որ միգրանտներին հակազդելու Ազգային գվարդիայի զորավարժությունների ընթացքում ջոկատները զորավարժություններ են մշակել և սկսել ամենօրյա վարժանքներ անցկացնել։

Զինվորականները վստահեցրել են, որ Ազգային գվարդիայի և սահմանապահ ծառայության ուժերը բավարար են հնարավոր հարձակումները հետ մղելու համար։

Նովիե Յարիլովիչի անցակետը գտնվում է Բելառուսից 800 մետր հեռավորության վրա։

Իր հերթին Կիևի մարզը լրացուցիչ միջոցներ է ձեռնարկել Բելառուսի հետ սահմանի պաշտպանությունն ուժեղացնելու համար:

Tert.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն