Բելառուսի պաշտպանության նախարարության ղեկավար Վիկտոր Խրենինը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի ուժերի կուտակումը հանրապետության սահմանների մոտ և Լեհաստանի ռազմական բաղադրիչի ուժեղացումը կարող է դիտվել որպես պատերազմի նախապատրաստում, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Այս ամենը շատ տագնապալի է և մտահոգիչ այն առումով, որ իրականացվում է նման միջոցառումների համալիր»,- ասել է նախարարը արտասահմանյան հեռուստաալիքին տված հարցազրույցում, որը հրապարակվել է նախարարության յութուբյան ալիքում։

Նա նշել է, որ չի հասկանում նման գործողությունների պատճառները։

«Ինչո՞ւ, մենք սպառնո՞ւմ ենք, ո՛չ, չնայած նրանք (Արևմուտք) խոսում են ռուսական սպառնալիքի մասին: Այս ամենը ճիշտ չէ, Ռուսաստանը չի պատրաստվում որևէ մեկին սպառնալ, ինչպես և մենք՝ լինելով Միութենական պետությունում: Ռուսաստանը մեր ռազմավարական դաշնակիցն է: Այդ ամենը հորինվածք է՝ իրենց  հասարակության առաջ ռազմականացումն արդարացնելու համար»,- ընդգծել է ՊՆ ղեկավարը։

Խրենինը նշել է, որ նման իրավիճակում շատ դժվար է կանխատեսել, թե ինչպես կարող են զարգանալ իրադարձությունները: Նա ընդգծել է, որ իրերի ներկա վիճակը իրեն հիշեցնում է Հայրենական մեծ պատերազմին նախորդած իրադարձությունները։

«Վախենում եմ, որ նույնը կարող է տեղի ունենալ հիմա: Արդյոք մենք ինչ-որ թեժ պահի նախապատրաստվելու ինչ-որ փուլո՞ւմ ենք», - ասել է նա:

Tert.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն