Կանադայի ռազմաբազաներից մեկում պայթյունի հետևանքով տուժել է 22 մարդ
ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կանադայի զինված ուժերի՝ Վանկուվերում գտնվող ռազմաբազաներից մեկում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժածների թիվը հասել է 22-ի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
Ավելի վաղ նշվում էր, թե տուժածները 10-ն են:
Պայթյունը որոտացել է ռազմաբազայի շինություններից մեկում, որտեղ վերանորոգման աշխատանքներ են իրականացվել: Նախնական տվյալներով՝ պայթյունի պատճառը կենցաղային գազն է:
Armenpress.am