Պալմա կղզու վրա գտնվող օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը ժայթքած հրաբխի արձակած մոխրի կուտակումների հետևանքով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

Հրաբխի ժայթքումը սկսվել է սեպտեմբերի 19-ից: Լավայի հոսքերը ոչնչացրել են ավելի քան 2500 շինություն: Անվտանգության նկատառումներից ելնելով՝ կղզուց տարհանվել էր շուրջ 7 հազար մարդ:

Վերջին շրջանում Պալմա կղզու վրա սեյսմիկ ակտիվություն է նկատվոմ: Մասնավորապես, գրանցվել են 5.1 մագնիտուդը չգերազանցող հարյուրավոր երկրաշարժեր:

Tert.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն