Տիեզերագնացը հայտնել է՝ երբ հնարավոր կլինի անզեն աչքով տեսնել Միջազգային տիեզերակայանը
Միջազգային տիեզերակայանն անզեն աչքով երկնքում տեսնել հնարավոր կլինի նոյեմբեր և դեկտեմբեր ամիսների երեկոներից: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին շաբաթ հայտնել է ռուս տիեզերագնաց Անտոն Շկապլերովը:
«Ողջույն ընկերներ: Ռուսաստանի մեծ մասում և մերձավոր արտասահմանի երկրներում նոյեմբերի 21-ին կմեկնարկի Միջազգայի տիեզերակայանի երեկոյան թռիչքների հերթական շրջանը»,- սոցցանցում գրել է Շկապլերովը:
Վերջինս պատմել է, որ ՄՏԿ-ն երկնքում տեսնելն այնքան էլ դժվար չէ, քանի որ պայծառության տեսանկյունից այն կարող է նույնիսկ մրցակցել Յուպիտերի և Վեներայի հետ, իսկ արևմուտքից արևել երկնակամարով անցնելիս կայանի արագ շարժումն ուշադրություն է գրավում:
Կայանը շատ արագ է տեղաշաժվում, այդ պահը որսալ աստղադիտակի օգնությամբ բավականին բարդ է, իսկ անզեն աչքով որոշակի պայմաններում այն շատ լավ տեսանելի է:
Տիեզերագնացը նաև աղյուսակներ է հրապարակելով՝ կայանի թռիչքի ճշգրիտ ժամերը նոյեմբերի 21-ից մինչև դեկտեմբերի 8-ն ընկած ժամանակահատվածում:
Tert.am