Մի բրոշյուր չտպվեց` ինչպես չկոտորվել հաջորդ անգամ
«Քաղաքացու որոշում» ՍԴԿ անդամ Միքայել Նահապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ֆանտաստիկ բան է
Մի ժողովուրդ երկու հազարամյակից ավել ապրի կայսրությունների արանքում, տասնյակ անգամներ հայտնվի դրանց բախման ճակատում ու տասնյակ անգամ կոտորվի։ Էդ կոտորածներից մի կերպ փրկվելով սեփական պետություն ստեղծի, դափոնով պատմաբան ու քաղաքագետ կրթի ու մի հիմնավոր գիտական աշխատանք չգրի թե ինչպես պիտի պահես քեզ կայսրությունների սահմանագծին ապրելիս։
Սահնակ սարքող երեխան, որ երեխա է` մուրճով երկու անգամ մատին խփելուց հետո, երրորդ անգամ մեխը «պլասկագուբցիով» բռնել է սովորում։ Էս ի՞նչ անեծք է մեզ վրա, որ մեր բոլոր գրքերը գրվեցին, մեր ֆիլմերը նկարվեցին, մեր ամբիոնները մեխահան եղան մանրամասն պատմություններից թե ինչպես կոտորվեցինք, բայց մի համեստ բրոշյուր չտպվեց` ինչպես չկոտորվել հաջորդ անգամ։
Միայն դեբիլի պես ամեն անգամ մորթի դանակը տեսնելիս «իմաստնաբար» հիշում ենք, որ աշխարհում կա զենք ու դիպլոմատիա»:
Hraparak.am