Արևմտյան երկրները նախկինի պես պարտական ​​են Բելառուսին Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ կրած կորուստների համար, բայց միևնույն ժամանակ փորձում են նորից ներխուժել պետության տարածք և այնտեղ սկսել ռազմական գործողություններ։ Այս մասին BBC-ին տված հարցազրույցում ասել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, փոխանցում է  «БелТА»-ն։

«Դուք պետք է հասկանաք, որ եթե մենք պատերազմ սկսենք այստեղ՝ Բելառուսում, ՆԱՏՕ-ն և Ռուսաստանը կմիջամտեն։ Դա կլինի միջուկային պատերազմ»,- ընդգծել է Լուկաշենկոն։

Ավելի վաղ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել էր, որ Բելառուսի հետ սահմանին միգրացիոն ճգնաժամի հետ կապված Հյուսիսատլանտյան դաշինքը համերաշխ է Լեհաստանի հետ, և Լուկաշենկոյին մեղադրել էր այլ երկրների դեմ հիբրիդային պատերազմում ներգաղթյալներին օգտագործելու մեջ։

Մինչ այդ Բելառուսի պաշտպանության նախարար Վիկտոր Խրենինը մեղադրել էր Լեհաստանին և Բելառուսին սահմանակից ՆԱՏՕ-ի մյուս երկրներին, որ վերջիններս մեծացնելով իրենց ռազմական ներկայությունը հանրապետության սահմանների մոտ՝ ցանկանում են հակամարտություն սանձազերծել։

Hraparak.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն