ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկվել է տարածաշրջանում ստեղծված իրավիճակը: Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկանում է Կրեմլի պաշտոնական կայքէջից:

«Շարունակվել է տարածաշրջանում ստեղծված իրավիճակի և դրա կայունացմանն ուղղված միջոցառումների քննարկումը՝ 2020թ նոյեմբերի 9-ի և 2021թ հունվարի 11-ի եռակողմն համաձայնությունների կատարման համատեքստում»,- հայտնում են Կրեմլից՝ ընդգծելով, որ Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի ակտիվ միջնորդական ջանքերի համար:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել հետագա շփումների մասին։

Աղբյուր` Փաստինֆո

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն