Կորոնավիրուսի բուստերային պատվաստումը պետք է կատարվի ամեն տարի։ Այս մասին հայտարարել է գերմանական BioNTech ընկերության գործադիր տնօրեն և համահիմնադիր Ուգուր Շահինը, գրում է Bild am Sonntag-ը։

«Կարևոր փաստն այն է, որ երրորդ դեղաչափի ներարկումն էապես մեծացնում է պաշտպանությունը: Համապատասխանաբար, մենք ակնկալում ենք, որ դրա ազդեցությունը կտևի ավելի երկար, քան պատվաստանյութի երկու չափաբաժիններից հետո, և որ հետագա խթանիչ (բուստերային) ներարկումները կարող են պահանջվել միայն տարին մեկ անգամ, ինչպես գրիպի դեպքում», - Շահինի խոսքը մեջբերում է korrespondent.net-ը:

Նրա խոսքով, Covid-ի դեմ պատվաստումների պաշտպանիչ ազդեցությունը սկսում է նվազել դեղամիջոցի ընդունումից չորս ամիս անց։ Այնուամենայնիվ, պատվաստանյութը պաշտպանում է հիվանդության ծանր ընթացիքց:

Tert.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն