Հենց նոր դուրս եկա ոստիկանության Նոր Նորքի բաժնից
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը գրել է.
«Հենց նոր դուրս եկա ոստիկանության Նոր Նորքի բաժնից, ուր բերել էին այսօր Մյասնիկյան պողոտայի վրա հայրենիքի կործանման դեմ ցույց անող մեր վեց հայրենակիցների: Ձերբակալվածներից մեկին ազատ էին արձակել, չորսը բողոք չունեին, մեկի նկատմամբ կարմիր բերետավորները բռնի, անհամաչափ ուժ էին կիրառել:
Ռեժիմը պետք է հասկանա, որ ոստիկանական բռնաճմշումներով հայ ժողովրդի պայքարի ոգին կոտրել հնարավոր չէ:
#դիմադրություն»։
Hraparak.am