Թուրքիան կարող է ձեռք բերել սեփական ավիակիր, համենայնդեպս Անկարան նման ծրագրեր ունի, գրում է Военное Обозрение-ն։

Ավիակիր կառուցելու հարցը բարձրացվել է Իսպանիայի կառավարության պատվիրակության Թուրքիա կատարած այցի ժամանակ։ Իսպանիան Թուրքիային օգնություն է առաջարկել ավիակիր կառուցելու հարցում։ Այս առաջարկն արել է Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը Թուրքիայի նախագահ Ռաջեփ Թայիփ Էրդողանի հետ բանակցությունների ժամանակ։

Ըստ առկա տեղեկությունների՝ Թուրքիայի ղեկավարը նախնական համաձայնություն է տվել՝ հայտարարելով, որ իր երկիրը Իսպանիայի հետ համագործակցության փորձ ունի։

Բացի ավիակրի կառուցումից, կողմերը մտադիր են քննարկել նաև թուրքերի համար նոր սուզանավերի կառուցման հարցը։

Tert.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն