Ցանցահենային հարձակում է իրականացվել իրանական Mahan Air ավիաընկերության վրա։ Այս մասին հայտնում է ավիաընկերության մամուլի ծառայությունը։ Ըստ հաղորդարության, հարձակումը, սակայն ավիափոխադրողին լուրջ վնաս չի հասցրել։ 

Ավիաընկերությունը ներկայումս իրականացնում է իր ինչպես ներքին, այնպես էլ միջազգային թռիչքները, ըստ չվացուցակի՝ առանց ընդհատումների։ 

Ցանցահենները հարձակվել են Mahan Air-ի ներքին համակարգերի վրա։ Հայտնի է նաեւ, որ ավիափոխադրողը արդեն նման խնդրի բախվել է նախկինում։

Hraparak.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն