Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին վրացական կառավարության նիստում հայտարարել է, որ հարկավոր է Վրաստանում արգելել օնլայն-խաղատների գործունեությունը։ Նա իր խոսքում շեշտել է, որ Վրաստանում օնլայն-խաղատներով տարված խաղամոլների մեծ մասը կարիքավորներն են ու գործազուրկները։ «Կարծում ենք, որ առաջին փուլում կբարձրացնենք օնլայն-խաղատների համար հարկային վճարները, կարգելենք գովազդը եւ կբարձրացնենք տարիքային շեմը՝ այն հասցնելով մինչեւ 25 տարեկանի։ Իսկ երկրորդ փուլում արդեն՝ օնլայն-խաղատներն առհասարակ կարգելենք»,- ասել է Ղարիբաշվիլին։

Նա շեշտել է, որ օնլայն-խաղատների գործունեության հետեւանքով Վրաստանն արդեն իսկ կորցրել է 1,5 միլիարդ լարի, քանի որ այդ ընկերությունների մեծ մասը հանդիսանում են արտասահմանյան։ Նշենք, որ ազարտային խաղերը Վրաստանի տնտեսության առաջատար ճյուղերից են։ Այս ոլորտի եկամուտները արդեն գերազանցում են բանկերի եկամուտներին։ Վրաստանում կա յոթ օնլայն-խաղատուն, 90 տոտալիզատոր եւ 6400 խաղային ապարատ։

Hraparak.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն