ԱՄՆ-ն 6 միլիոն դոլարի մարդասիրական օգնություն է հատկացրել Ադրբեջանին համավարակի դեմ պայքարի համար
Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Լի Լիցենբերգերը հայտնել է, որ Վաշինգտոնը կորոնավիրուսային համավարակի դեմ պայաքարի համար Բաքվին 6 միլիոն դոլարի մարդասիրական օգնություն կփոխանցի, գրում է minval.az-ը:
«Համավարակի դեմ պայքարելու համար մենք 6 միլիոն դոլարի մարդասիրական օգնություն ենք հատկացրել Ադրբեջանին»,- ընդգծել է դեսպանը։
Tert.am