Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ափսոսանք է հայտնել, որ թյուրքական աշխարհի քարտեզի վրա, որը Ազգայնական շարժում կուսակցության (ԱՇԿ) առաջնորդ Դևլեթ Բահչելին նվիրել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, կարմիր աստղով նշված չէ, որ դրա կենտրոնը Թուրքիայում չէ, այլ Ռուսաստանում՝ Ալթայում։

Պեսկովը պարզաբանել է, որ Ալթայն այն «սուրբ վայրն է ցանկացած թուրքի համար, որտեղից նրանք սերել են»։ «Ես սա որպես թուրքագետ եմ ասում»,- շեշտել է նա։

Պեսկովը, որպես թուրքագետ, ասում է, որ թուրքերը եկել են Ալթայից՝ խոստովանելով, որ այժմ ապրում են իրենց իսկական տերերից խլված հողում։ Ներկայիս Թուրքիան Ռուսաստանի աջակցությամբ կազմավորվել է հայկական հողի վրա, և ամեն մի հին անվան հիշատակման հետ Էրդողանն ու Պուտինը նյարդային ցնցումներ են ունենում՝ Հայկական լեռնաշխարհ, Տիգրանակերտ, Կոստանդնուպոլիս, Սեւրի պայմանագիր։

Ինքը Էրդողանը, խոստովանում է, որ իրենք այս հող են եկել 1000 տարի առաջ՝ հայկական Մանազկերտի մոտ ճակատամարտից հետո։ Ի պատիվ այս հաղթանակի՝ Էրդողանը նույնիսկ պալատ է կառուցում հայկական Վանի մոտ։ Բայց բավական է անցնել սահմանը, երբ նույնիսկ վաղեմի հանցակիցները թուրքերին հիշեցնում են, թե ում հողում են նրանք այժմ ապրում։

Lragir.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն