Սահակաշվիլիի վիճակը կայուն է. բժիշկների կոնսիլիումի կարծիքը
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի առողջական վիճակը կայուն է. բարդություններ չեն դիտվում: Այդ մասին լրագրողներին պատմել է ռեանիմատոլոգ Ինեզա Սուլամանիձեն:
Կոնսիլիումը, որն ստեղծվել է երկրի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հանձնարարությամբ, առաջին անգամ Սահակաշվիլիին այցելել է Գորիի հոսպիտալում, նոյեմբերի 20-ին: Հաջորդ օրը նրանք անցկացրել են հոսպիտալում՝ գործանականում ամբողջ օրը զննելով Սահակաշվիլիիին:
«Եվս մի քանի օր ուշադիր լինելու կարիք կա, բայց կարող ենք վստահությամբ ասել, որ ներկա դրությամբ մենք դժվարություններ չենք ունեցել»,-ասել է Սուլամանիձեն:
Նրա խոսքով՝ բուժումն ընթանում է բժիշկ Էլեն Գիորգաձեի հանձնարարականների համաձայն: Բոլոր ընթացակարգերն անցկացվում են հանգիստ ռեժիմով:
«Ամեն բան կարգավորված է, ամեն բան հանգիստ է ընթանում, շատ մարդասիրական ռեժիմով: Պարոն Միխեիլ Սահակաշվիլին ամեն բանից գոհ է: Այսօր ամեն բան կարգին է, հուզական վիճակը նորմալացվել է, ընթացակարգերից ոչ մեկը, որոնք այսօր նրա համար անցկացվել են, անհանգստություն չեն առաջացրել»,-ասել է Ինեզա Սուլամանիձեն:
Բժշկի խոսքով՝ երեկ Սահակաշվիլիի ճնշումը շատ բարձր է եղել, բայց այսօր նա իրեն ավելի լավ է զգում: Սահակաշվիլին հացադուլը, որը տեւել է 50 օր, դադարեցրել է նոյեմբերի 20-ի գիշերը բանտարկյալների հիվանդանոցից Գորիի զինվորական հոսպիտալ տեղափոխելուց անմիջապես հետո:
Ներկայում նա գտնվում է ինտենսիվ թերապիայի բաժանմունքում: Բուժման գործընթացն ավարտվելուց հետո կալանավորին կվերադարձնեն Ռուսթավի բանտ: Բացառված չէ, որ նախկին նախագահի բանտարկության ժամկետը կերկարացվի:
Ներկայում դատարանում նրա դեմ հետաքննվում է երեք գործ, դրանցից մեկի առավելագույն ժամկետը կազմում է 9 տարի, հաղորդել է Sputnik-ը:
168.am