Ռուսաստանում ֆիքսում են հակառուսական ինֆորմացիոն արշավները․ Կրեմլի խոսնակ
Ռուսաստանը ֆիքսում է արեւմտյան երկրներից եկող հակառուսական ինֆորմացիոն արշավները, որոնք նպատակն է Մոսկվան ներկայացնել որպես սպառնալիք Ուկրաինական կարգավորման համար։
Այս մասին հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ Նա խոսքերի համաձայն, Ռուսաստանի դեմ ներկայումս հատուկ ուղղորդված տեղեկատվկան արշավ է իրականացվում, իսկ որպես «ինֆորմացիոն արտանետումների խողովակ» օգտագործվում է Bloomberg պարբերականը եւ որոշ ամերիկյան պարբերականներ։
Պեսկովը նաեւ ասել է, որ դա հանդիսանում է առկա լարվածության ավելացում եւ փորձ՝ Ռուսաստանը ներկայացնել որպես կողմ, որը սպառնում է կարգավորման գործընթացին։
Hraparak.am