Աֆղանստանում կանանց արգելել են նկարահանվել հեռուստաֆիլմերում. թալիբները եթերում կանանց հայտնվելու նոր կանոններ են սահմանել
Աֆղանստանում կանանց արգելել են նկարահանվել հեռուստատեսային դրամաներում՝ ըստ «Թալիբանի» կառավարության նոր սահմանած օրենքների:
Ինչպես փոխանցում է BBC News–ը, կին լրագրողներին և մեկնաբաններին նույնպես հրամայվել է գլխաշորեր կրել եթերում, թեև ուղեցույցում նշված չէ՝ ինչ տեսակի գլխաշոր է պետք կրել:
Հիշեցնենք, որ թալիբներն իշխանությունն Աֆղանստանում զավթել են Օգոստոսի 15-ին՝ մտնելով մայրաքաղաք Քաբուլ, որից ժամեր անց նախագահ Աշրաֆ Ղանին հեռացել էր երկրից:
Իշխանության գալուց հետո թալիբներն արգելել են աղջիկներին և երիտասարդ կանանց դպրոց հաճախել, ինչպես նաև այլ կանոններ են սահմանել՝ առաջնորդվելով իսմամական օրենքներով:
Tert.am