Ավստրիայում հայտարարել են լոքդաունի ընթացքում բոլոր սահմանների փակ լինելու մասին
Համազգային լոքդաունի ընթացքում, որը կտևի նոյեմբերի 22-ից դեկտեմբերի 3-ը, Ավստրիայում բոլոր սահմանները փակ կլինեն անգամ պատվաստված օտարերկրացիների համար: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
Երկրի իշխանությունները հստակեցրել են, որ, կախված համաճարակաբանական իրավիճակից, կարանտինը կարող է տևել մինչև դեկտեմբերի 13-ը:
Երկրի զբոսաշրջային գրասենյակի տեղեկություններով՝ լոքդաունի օրերին Ավստրիայում փակ կլինեն բոլոր ռեստորանները, հյուրանոցները, մարզասրահներն ու այլ սպորտային հաստատությունները, գեղեցկության սրահները և խանութները:
Կաշխատեն միայն մթերային խանութները, դեղատները, բանկերը, փոստային բաժինները:
168.am