Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարարա Ռոստամ Ղասեմին Թեհրանում ընդունել է Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևին՝ քննարկելով նրա հետ տնտեսական և առևտրային հարաբերությունների զարգացման հեռանկարները:

Ինչպես հաղորդում է «Թասնիմ» գործակալությունը, կողմերը մի շարք տնտեսական հարցեր են քննարկել: Ըստ իրանցի նախարարի՝ Իրանն ու Ադրբեջանը ուղիներ կփնտրեն՝ «հաղթահարելու երկու երկրի միջև առևտուրը խթանելու խոչընդոտները, այդ թվում՝ իրանական բեռնատարների համար սահմանված ծանր հարկերը՝ Ադրբեջանի տարածքով անցնելիս»:

«Մենք կդիտարկենք իրանցական բեռնատարների նկատմամբ սահմանված հարկերը և թե ինչպես կարելի է հեշտացնել տրանսպորտային հաղորդակցությունը երկու երկրի միջև»,- ասել է Ղասեմին:

Հիշեցնենք, որ ադրբեջանցի սահմանապահները սեպտեմբերի կեսերին ձերբակալել էին Գորիս-Կապան ճանապարհի՝ ադրբեջանական վերահսկողության տակ հայտնված ճանապարհատվածով անցնող իրանցի վարորդներին:

Tert.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն