Բուլղարիայում տուրիստական ավտոբուսի վթարի հետևանքով 46 մարդ է զոհվել. հայտնի է նրանց քաղաքացիությունը (տեսանյութ)
Նոյեմբերի 23-ին Ստամբուլից ժամանած տուրիստական ավտոբուսը ենթարկվել է ճանապարհատրանսպորտային պատահարի և բռնկվել Բուլղարիայի «Ստրումա» ավտոմայրուղում: Ինչպես իրադարձությունների վայրից հաղորդում Է ԲԳՆԵՍ գործակալությունը, միջադեպը տեղի Է ունեցել մոտավորապես 03:00-ին (Երևանի ժամանակով 05:00-ին), պատահարի տեղում զոհվել Է 46 մարդ, այդ թվում 12 երեխա:
Ինչպես հաղորդվում է, ընդհանուր առմամբ, ավտոբուսում եղել Է 52 մարդ: Պատահարը տեղի Է ունեցել «Ստրումա» ավտոմայրուղու 31-րդ կիլոմետրում, վթարից հետո ավտոբուսը բռնկվել է:
Պատահարի վայրում շարունակվում են օպերատիվ-քննչական գործողությունները: Շտապ օգնության հիվանդանոցի այրվածքների բուժման կլինիկայի պրոֆեսոր Մայա Արգիրովան հայտնել Է, որ տուժածների կյանքի համար սպառնալիք չկա, նրանք հոսպիտալացված են այրվածքներով:
«ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ հայտնի է դարձել, որ զոհվածները Հյուսիսային Մակեդոնիայի քաղաքացիներ են: