«Հայաստան» դաշինքի շտաբի ղեկավար, Հայաստանի նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը Թելագրամի իր ալիքում գրում է.

«Երեկ առավոտյան տեսա մի տեսագրություն, որտեղ Նիկոլի գրքից դրվագներ են ներկայացվում։ Այն, ինչ գրված է Նիկոլի կողմից, և շատերը դա չեն կարդացել՝ այդ թվում նրա աջակիցները, վկայում է (վերջինիս) բարոյալքման, անհասկանալի հակումների և հայրենասիրության լիարժեք բացակայության մասին։ Այդ տողերի հեղինակը չորս երեխաների հայր է:

Հիմա արդեն պարզ է, թե ինչու էին նիկոլականները դպրոցներում սկսել պայքարել ազգային դաստիարակության և եկեղեցու ներկայության դեմ։ Նրանք փորձում են դաստիարակել իրենց նմաններին։ Դա կլինի հայկական հազարամյա քաղաքակրթության վերջը։

Դիմում եմ այն ուսուցիչներին, ովքեր շարունակում են լինել նիկոլական: Թանկագին ուսուցիչնե՛ր։ Մի պահ մտածեք այն մասին, թե ում եք դուք մեծարում!! Կարդացեք նրա՝ այլասերությամբ լցված տողերը, արեք ձեր նոր հետևությունները և միայն դրանից հետո մտեք ուսումնական դասարաններ՝ մեր երեխաների մոտ։

Իսկ դպրոցների և մանկապարտեզների տնօրեններ, ինչպես նաև ԲՈՒՀ-երի ռեկտորներ, եթե հեռացման կամ քրեական հետապնդման վախի ներքո աջակցելու եք բարոյական այլանդակության վերարտադրությանը, դա նշանակում է մեր երկրում պատվի, խղճի և արժանապատվության դարաշրջանի ավարտ»։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն