Երևանը դիմել է Մոսկվային` hայ-թուրքական կարգավորման միջնորդության հարցով
Երևանը դիմել է Մոսկվային՝ միջնորդելու հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործում, «Ազատության» հետ զրույցում ասել է արտգործնախարարության մամուլի քարտուղար Վահան Հունանյանը։
Հունանյանի խոսքով՝ Հայաստանի մի շարք գործընկերներ, այդ թվում՝ Ռուսաստանը պատրաստակամություն են հայտնել միջնորդելու հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում, և հայկական կողմը Կրեմլին է դիմել։
«Մենք Ռուսաստանին հայտնել ենք, որ պատրաստակամ ենք առանց նախապայմանների հայ-թուրքական կարգավորման գործընաց սկսելու։ Երբ և եթե նման գործընթաց սկսվի, բնականաբար, մենք դրա մասին տեղեկատվություն կտրամադրենք», – «Ազատությանը» ասել է Հունանյանը։
1in.am