Կորոնավիրուսով պայմանավորված բարդությունների պատճառով Վրաստանում վերջին օրվա ընթացքում մահացել Է 62 հիվանդ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդվում Է Stopcov.ge. կառավարական կայքում:

Ընդամենը Վրաստանում կորոնավիրուսի զոհ Է դարձել 11 615 մարդ: Վրաստանում COVID-19-ով ախտահարման նոր դեպքերի թվաքանակը, նախորդ օրվա համեմատությամբ, աճել Է 174,7 տոկոսով եւ կազմել Է 5085:

Ընդամենը համավարակի սկզբից ի վեր երկրում այսօրվա դրությամբ հայտնաբերվել Է կորոնավիրուսով ախտահարման 819 182 դեպք:

Դրա հետ մեկտեղ վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կորոնավիրուսից ապաքինվել Է 4 428 մարդ, իսկ համավարակի սկզբից վեր վարակը կարողացել Է հաղթահարել Է 759 657 հիվանդ:

Թբիլիսիում վերջին 24 ժամվա ընթացքում գրանցվել Է կորոնավիրուսով հիվանդացության 1815 դեպք, Աջարիայում՝ 202, Իմերեթում՝ 997, Քվեմո Քարթլիում՝ 330, Շիդա Քարթլիում՝ 497, Գուրիում՝ 122, Սամեգրելո-Զեմո Սվանեթում՝ 427, Կախեթում՝ 358, Մցխեթ-Մթիանեթում՝ 139, Սամցխե-Ջավախքում՝ 152, Ռաչա-Լեչխումում եւ Քվեմո Սվանեթում՝ 46:

Ներկայում Վրաստանում ակտիվ դեպքերի թիվը հասնում Է 47 հազար 884-ի, նրանցից 6588-ն ստացիոնար բուժման կարիք ունեն, 1698-ի վիճակը ծանր Է, նրանցից 377 հոգի միացված են արհեստական շնչառության սարքին:

1103 մարդ գտնվում Է քովիդ-հյուրանոցներում, 40 հազար 193 մարդ բուժընթաց Է անցնում տանը: Ներկայում կարանտինային տարածքներում գտնվում Է 58 քաղաքացի, ինքնամեկուսացման մեջ Է 44 հազար 925 հոգի:

Դրականության ցուցանիշը (թեստավորում անցածների ընդհանուր թվից ախտահարվածների բաժինը), նոյեմբերի 23-ի տվյալներով, կազմում Է 9,89 տոկոս, երկու շաբաթվա ընթացքում՝ 9,11 տոկոս, յոթ օրվա ընթացքում՝ 8,97 տոկոս:

Կորոնավիրուսի առաջին դեպքը Վրաստանում հայտնաբերվել Է 2020 թվականի փետրվարի 26-ին, հաղորդել Է Sputnik-ը:

Tert.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն