Ռուսաստանը Թուրքիայի համար կբացի նաեւ տիեզերքը
Մոսկվան եւ Անկարան քննարկել են տիեզերքի հետախուզման եւ խաղաղ նպատակներով օգտագործման ոլորտում համագործակցության մասին միջկառավարական համաձայնագրի նախապատրաստումը, հայտնում է ՏԱՍՍ-ը։
Համաձայնագիրը թույլ կտա երկու երկրներին զարգացնել փոխշահավետ համագործակցություն՝ օդաչուավոր տիեզերական հետազոտության, տիեզերական տեխնոլոգիաների, տիեզերքում գիտական հետազոտությունների, մոլորակների հետազոտությունների, Երկրի հեռահար զոնդավորման, տիեզերական մոնիտորինգի, արբանյակային նավիգացիայի, հեռահաղորդակցության եւ կապի ոլորտներում:
Lragir.am