Ֆիլիպիններում 124 տարեկանում մահացել է աշխարհի ամենատարեց մարդը՝ Ֆրանցիսկա Սուսանոն, հայտնում է Կաբանկալան քաղաքի կառավարությունը Facebook-ում, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Երկարակյացը մահացել է երկուշաբթի գիշերը։ Մահվան պատճառը չի նշվում։

Քաղաքի պաշտոնյաներն ընդգծել են, որ մահացածի կարգավիճակը՝ որպես մոլորակի ամենատարեց մարդ, պաշտոնապես հաստատված է Գինեսի ռեկորդների գրքում։ Սուսանոն ծնվել է 1897 թվականի սեպտեմբերի 11-ին։

Hraparak.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն