Կիևյան-Օրբելի խաչմերուկի լուսացույցները երթևեկելի մասի աջ կողմից կտեղափոխվեն երթևեկելի մասի վերևի հատված
ՀՀ ճանապարհային ոստիկանությունից տեղեկացնում են, որ լուսացույցների ազդանշանների տեսանելիությունը բարելավելու նպատակով 2021 թվականի հունիսի 7-ին Երևան քաղաքի Կիևյան փողոց-Օրբելի եղբայրների փողոց խաչմերուկի Կիևյան փողոցի տրանսպորտային լուսացույցները երթևեկելի մասի աջ կողմից կտեղափոխվեն և կտեղակայվեն երթևեկելի մասի վերևի հատվածում:
Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ճանապարհային ոստիկանությունից: