Երկու խաղաղ բնակիչ սպանվել, ևս մի քաղաքացիական անձ եւ վեց զինվորական վիրավորվել են Իսրայելի հարվածի հետեւանքով, որը նա հասցրել է Հոմս քաղաքին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է ՍԱՆԱ սիրիական պետական գործակալությունը:

«Ագրեսիան հանգեցրել է երկու քաղաքացիական անձանց զոհվելուն եւ եւս մի քաղաքացիական անձի լուրջ վիրավորվելուն, ինչպես նաեւ վեց զինծառայող վերքեր են ստացել, հասցվել Է նյութական վնաս»,-ասվում է հաղորդագրության մեջ: ՍԱՆԱ-ի տվյալներով՝ ավիահարվածները հասցվել են Բեյրութի հյուսիս-արեւելքից: Պնդում են, որ իսրայելական հրթիռների մեծ մասը խոցվել է սիրիական հակաօդային պաշտպանության միջոցներով: Ավելի վաղ Սիրիայի պետական ԶԼՄ-ները հաղորդել են, որ հակաօդային պաշտպանության միջոցները հակահարված են տվել Հոմս քաղաքի վրա իսրայելական գրոհին, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Tert.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն