Բողոքի զանգվածային ցույցեր՝ Թուրքիայում
Տարերային ինքնաբուխ բողոքի ցույցեր են տեղի ունեցել Թուրքիայի Ստամբուլ քաղաքում եւ մայրաքաղաք Անկարայում՝ թուրքական արժույթ՝ լիրայի արժեզրկման ֆոնին։ Այս մասին հայտնում է Halk TV-ն։
Ցուցարարները պահանջել են կառավարության հրաժարականն ու իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության հեռացումն իշխանությունից։ Ոստիկանությունը ուժի կիրառումով ցրել է ցուցարարներին։
Հիշեցնենք, որ թուրքական լիրան նոր փոխարժեքային հակառեկորդ է գրանցել, 1 ամերիկյան դոլարի դիմաց գրանցելով մինչեւ 13,21 լիրայի փոխարժեք։
Hraparak.am