Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում 2020թ. ծրագրվում էր իրականացնել 8 ծրագիր՝ 48 միջոցառմամբ։ Այդ կարիքների համար ծախսվել է 11,5 մլրդ դրամ, ինչը կազմում է ուղղված բյուջեի մոտ 76 տոկոսը։ Այս մասին ՀՀ Ազգային ժողովում, պետաիրավական, ինչպես նաեւ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի խորհրդարանական հանձնաժողովների համատեղ նիստում, 2020թ. պետական բյուջեի կատարողականի տարեկան հաշվետվության քննարկման ընթացքում հունիսի 7-ին ասաց հանրապետության ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանը։

Սկզբում, նրա խոսքով, գյուղատնտեսության կարիքների համար պետբյուջեից նախատեսված էր հատկացնել մոտ 18 մլրդ դրամ, բայց հետո այդ գումարը վերանայվեց նվազման ուղղությամբ եւ արդյունքում՝ կազմեց 15,2 մլրդ դրամ։ Ֆինանսավորման կրճատումը կազմեց 15 տոկոս։

«Ընդ որում՝ իրականացումը կազմել է 65 տոկոս»,- տեղեկացրեց ֆինանսների նախարարի պաշտոնակատարը։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն