ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Վանդենբերգ կայանից արձակվել է Falcon 9 հրթիռակիրը՝ DART տիեզերական կամիկաձե-զոնդով: Ուղիղ հեռարձակումը վարել է ՆԱՍԱ-ի կայքը:

Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, արձակումը տեղի է ունեցել երևանյան ժամանակով 10:21-ին: Ամերիկյան SpaceX ընկերությունից, որին պատկանում է հրթիռակիրը, հայտնել են, որ դա իր առաջին միջմոլորակային առաքելությունն է ՆԱՍԱ-ի համար:

Հրթիռակիրը պետք է ուղեծիր դուրս բերի կամիկաձե-տիեզերանավը (Double Asteroid Redirection Test), որը պետք է բախվի աստղակերպի: Գիտափորձի նպատակը տիեզերական մարմինների հետ բախումներից Երկրի պաշտպանության տեխնոլոգիաներն ուսումնասիրելն է:

Խոսքը ոչ մեծ չափսեր ունեցող Դիմորֆ աստղակերպին բախվելու մասին է, որը պտտվում է ավելի մեծ Դիդիմ աստղակերպի շուրջ: 

ՆԱՍԱ-ի հաշվարկներով՝ DART-ի հանդիպումը աստղակերպի հետ տեղի կունենա արձակումից 10 ամիս անց՝ հաջորդ տարվա սեպտեմբերի վերջերին:

Tert.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն