Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը քարոզարշավ է անում Արմավիրի մարզում։

«Մենք բանակցությունները ստացել ենք փակուղի մտած վիճակում», - Էջմիածնում հայտարարեց նա։

Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, թե այս ընտրությունների ամենակարևոր որոշելիքն այն է, որ ժողովուրդը պետք է դատ անի, պետք է դատի ՀՀ բոլոր ժամանակների ղեկավարներին՝ Լևոն Տեր-Պետրոսյանին, Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին, Նիկոլ Փաշինյանին։

«Գնացեք ու արեք ձեր դատը, ու ես ձեզ ասում եմ՝ ես ենթակա եմ ձեր ցանկացած դատավճռին», - ասաց վարչապետի պաշտոնակատարը։

Նա նշեց, թե իրեն մեղադրում են, որ ինչ-որ բան է հանձնել։

«Մենք չենք հանձնել, մենք փորձել ենք նրանց բանակցային գործընթացում հանձնածների իրականացումը թույլ չտալ ու դրա մասին վկայում են փաստերը։ Էսօր մարդիկ կան, ասում են՝ բանակը քայքայել ենք, ինչո՞վ ենք քայքայել բանակը, զինվորին սնունդ տալո՞վ։ Բանակի 10 տարվա ընթացքում ձեռ բերված զինամթերքի 75-80 տոկոսը մեր կառավարության օրոք է տեղի ունեցել», - ասաց Փաշինյանը։

Նա նշեց, թե ինքը եկել է իշխանության ու ժառանգել է «ստահոդ պետություն»։

«Մենք մաքուր ենք մնացել Աստծո առաջ, ժողովրդի առաջ, պատմության առաջ։ Ժողովուրդ, մենք ուզում ենք, որ դուք անեք մեր դատը»,-հայտարարեց վարչապետի պաշտոնակատարը։


Նյութը՝ Aysor.am


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն