Ռուսաստանում պաշտոնապես թույլատրել են կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի կիրառումը 12-17 տարեկան դեռահասների համար:  Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Դեռահասների համար նախատեսված պատվաստանյութը կարող է ստանալ «Սպուտնիկ Մ» անվանումը, որտեղ «Մ»-ը նշանակում է «մանուկների համար»:

Ռուսաստանի առողջապահության փոխնախարար Ալեքսեյ Կուզնեցովի խոսքով՝ դեռահասների պատվաստումն իրականացվելու է կամավորության սկզբունքով՝ միայն ծնողների կամ օրինական ներկայացուցիչների համաձայնությամբ:

168.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն