ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը վիրահատական միջամտության է ենթարկվել անցյալ շաբաթ, որի ժամանակ  բարորակ պոլիպ են հեռացրել: Ինչպես տեղեկացնում է NBC News-ը, գոյացությունը հեռացվել է կոլոնոսկոպիայի ժամանակ:

Ավելի վաղ բժիշկները ենթադրում էին, որ դա կարող է նախաքաղցկեղային գոյացություն լինել: Ինչպես հայտնել է Սպիտակ տան բժիշկը, ներկա պահին հետագա բուժման կարիք չկա:

Հաղորդվում է, որ բժշկական միջամտությունը տեղի է ունեցել նոյեմբերի 19-ին: Նմանօրինակ միջամտության Բայդենը ենթարկվել էր նաև 2008 թվականին:

Tert.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն