ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Եթովպիայում անհապաղ հրադադարի կոչ է արել
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը Եթովպիայում հակամարտության կողմերին կոչ Է արել անհապաղ հրադադարի ռեժիմ հաստատելու երկրում՝ առանց նախնական պայմանների:
«Կոլումբիայում հաշտության գործընթացն ինձ հարկադրում է շտապ դիմելու Եթովպիայի հակամարտության կողմերին՝ անհապաղ եւ առանց նախնական պայմանների հրադադարի (ռեժիմի հաստատման) համար՝ երկիրը պահպանելու եւ երկրի քաղաքացիների միջեւ երկխոսություն սկսելու նպատակով»,- նոյեմբերի 25-ին գրել է Գուտերիշը Twitter-ի՝ իր Էջում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
Եթովպիայի Թիգրայի նահանգից ապստամբները հոկտեմբերի 27-ին խոշոր հարձակում են սկսել հանրապետության հյուսիսում, որի ընթացքում մի շարք քաղաքներ են գրավել Ամհարայի նահանգում: Նրանք շարժվում են Ադիս Աբեբայի ուղղությամբ: Թիգրայի ազատագրման ժողովրդական ճակատի (ԹԱԺՃ) հրամանատարությունը հայտարարել է, որ առայժմ օրակարգում մայրաքաղաքը գրավելու խնդիր չկա, սակայն իրադրությունը կարող է փոխվել: Իր հերթին ապաստամբական «Օրոմոյի ազատագրման բանակի» ղեկավարությունը հայտարարել է, որ իր ջոկատները մտադիր են մոտենալ եւ շրջապատել Ադիս Աբեբան:
Մի շարք տարածաշրջանների եւ քաղաքների, ներառյալ մայրաքաղաքի իշխանությունները նոյեմբերի 2-ին բնակիչներին կոչ են արել ձեռքները վերցնելու իրենց մոտ եղած զենքը եւ անհրաժեշտության դեպքում պաշտպանվելու Թիգրայի ապստամբներից:
Ըստ որում 9 ապստամբական խմբավորումներ նոյեմբերի 5-ին ստորագրել են համաձայնագիր կենտրոնական կառավարության դեմ համատեղ պայքարի նպատակով:
Նրանց կողմից ստեծված «Եթովպական ֆեդերալ եւ կոնֆեդերատիվ ուժերի միացյալ ճակատ» են մտել ԹԱԺՃ-ն, «Օրոմոյի ազատագրման բանակը», ապստամբների կազմակարեպություններ Եթովպիայի Ամհարայի, Աֆարի, Բենիշանգուլ/Գումուզի, Գամբելայի ժողովուրդների նահանգի, Սիդամայի, Սոմալիի նահանգներից եւ Ագավի տարածաշրջանից, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
Lragir.am