Ինտերպոլի նոր ղեկավարն ընտրվել է Արաբական Միացյալ Էմիրություններից
Արաբական Միացյալ Էմիրությունները ներկայացնող գեներալ Նասեր ար-Ռայիսին ընտրվել է Ինտերպոլի նախագահի պաշտոնում: Այս մասի հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով կազմակերպության հաղորդագրությանը:
«Պարոն Ահմադ Նասեր ար-Ռայիսին Արաբական Միացյալ Էմիրություններից ընտրվել է նախագահի պաշտոնում 4-ամյա ժամկետով»,- ասվում է կազմակերության թվիթերյան հաղորդագրության մեջ:
Ինտերպոլի նախագահի պաշտոնը 2018 թվականից զբաղեցրել էր Կիմ Չժոն Յանը Հարավային Կորեայից:
Tert.am