Թուրքիայի անվտանգության խորհրդի նիստի ժամանակ կքննարկվի Արցախի հարցը
Անկարայում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ղեկավարությամբ այսօր գումարվելու է ազգային անվտանգության խորհրդի նիստ, գրում է ermenihaber-ը:
Նիստի ժամանակ քննարկվելու են Թուրքիայոմ ահաբեկչական համարվող կազմակերպությունների դեմ գործողությունները, ինչպես երկրի ներսում, այնպես էլ Թուրքիայի սահմաններից դուրս: Քննարկվելու են նոր ռազմական գործողությունները հետախուզության կողմից տրամադրված զեկույցների հիման վրա:
Խոսվելու է Արցախում, Արևելյան Միջերկրականում, Աֆղանստանում, Սիրիայում, Լիբիայում տիրող իրավիճակի մասին:
Ermenihaber.am